Ես իմ գործունեությամբ «ցավեցրել եմ» որոշ մարդկանց, բողոքարկելու եմ կուսակցության վարչության որոշումը. Հայկ Սարգսյան

hayk-sargsyan-1-1765960520034-770x_

Փաշինյանն իմ գաղափարակից ընկերն է, բայց ՔՊ վարչությունը մերժեց առաջադրումս, «ցավեցրել» եմ մարդկանց: Այս մասին իր ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Սարգսյանը:

Հարցին, թե ինչո՞ւ վարչությունում ընդամենը 3 հոգի կողմ քվեարկեց պատգամավորական ցուցակում Հայկ Սարգսյանի ընդգրկվելուն, պատասխանեց. «ՔՊ կուսակցությունը իշխանություն գալուց հետո առաջին անգամ պատրաստվում է հերթական ԱԺ ընտրություններին: Այժմ մեր համար նոր իրավիճակ է ստեղծվել կուսակցությունում, հապճեպ չենք որոշելու ցուցակը»:

Նա նշեց, որ կուսակցութունը՝ ի դեմս վարչության նախագահի, տարածել է հայտարարություն, որ բոլոր նրանք՝ ովքեր ցանկանում են առաջադրվել, կարող են առաջադրվել նոյեմբերի 1-30-ը. «Վարչությունը պետք է հաստատի թեկնածուների առաջադրվելը, որից հետո հաստատված ցուցակը համագումարում կդնի քվեարկության: Որ թեկնածուն շատ ձայն կհավաքի՝ կզբաղեցնի առաջին համարը»

Անդրադառնալով վարչության կողմից մերժմանը՝ Հայկ Սարգսյանը պարզաբանեց, որ բողոքարկելու է վարչության կայացրած որոշումը:

«Ես սա անում եմ իմ գաղափարակից ընկեր Փաշինյանի համար: Ցանկանում եմ, որ վարչությունը ինձ հնարավորություն տա առաջադրվելու: Կուսակցության անդամները կորոշեն, կլինեմ անցողիկ տեղում, թե՞ ոչ»:

Հարցին, թե անձամբ ունի՞ պատասխանը, թե ինչու է մերժվել վարչության կողմից, պատասխանեց.

«Ես իմ գործունեությամբ «ցավեցրել եմ» որոշ մարդկանց, դեռևս չեմ ցանկանում անուններ տալ»: