Վաղը ելույթի ընթացքում Թրամփը կանդրադառնա իր նախագահական նվաճումներին․ Սպիտակ տուն

8f664c93-cd58-4822-bcf1-aed1adaeae6f-1765915921303-770x_

Վաղը երեկոյան ուղիղ եթերում կդիմեմ ազգին, այս մասին գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Սպիտակ տունն էլ բացահայտել է Թրամփի առաջիկա ելույթի թեման։

«Իր առաջիկա ելույթի ընթացքում Թրամփը կանդրադառնա իր նախագահական նվաճումներին»,-Fox News-ին տված հարցազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։

«Նախագահ Թրամփը կխոսի այն մասին, թե ինչ է սպասվում ապագայում։ Լավագույնը, ինչպես նա հաճախ է ասում, դեռ առջևում է, ուստի նա կդիմի քաղաքացիներին և կանդրադառնա իր բոլոր պատմական նվաճումներին անցած տարվա ընթացքում»,-ասել է նա։