Դիլիջանի ոլորանների սկզբնամասում բախվել են «Toyota Tundra»-ն և «iCAR»-ը

screenshot-2025-12-16-233558-1765913765892-770x_

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների սկզբնամասում, Դիլիջանի վարչական տարածքում բախվել են «Toyota Tundra» մակնիշի և «iCAR» մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդներն ու ուղևորները հրաժարվել են բժշկական օգնությունից, ասելով ոչ իրենք չեն տուժել։

Վթարի փաստով ՊԾ Տավուշի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմում, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։