ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Զելենսկի
ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև նոր հանդիպում կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին, հայտարարել է Զելենսկին:
«Տեղի ունեցած բանակցություններից հետո կարծում եմ, որ ամերիկյան կողմը կկապվի ռուսական կողմի հետ, և դրանից հետո ԱՄՆ-ում կկայանա բանակցային թիմի հանդիպումը Ուկրաինայի հետ», – նշել է Ուկրաինայի նախագահը։
