Պարեկները պարզել են Գեղարքունիքի մարզում բեռնատար գնացքի հետ բшխված, դեպքի վայրից հեռացած ավտոմեքենայի մակնիշը և հայտնաբերել այն
Երեկ՝ դեկտեմբերի 15-ին, ավտոմեքենայի և գնացքի բախման հերթական դեպքն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում Վարդենիս-Շորժա-Ծովագյուղ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Մեծ Մասրիկ գյուղի մոտ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է բեռնատար գնացքի վագոնին և հեռացել դեպքի վայրից, հայտնում է Shamshyan.com-ը։
Բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։
Պարեկները ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով պարզել են ավտոմեքենայի մակնիշը և գտնվելու վայրը այնուհետև հայտնաբերել այն։
Դեպքի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։
