Սեբաստիա փողոցում բшխվել են «Toyota Ipsum»-ը և «Nissan Tiida»-ն․ վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին․ կա 4 վիրшվոր

screenshot-2025-12-16-182131-1765894899992-770x_

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սեբաստիա և Շահումյան 4-րդ փողոցներիի խաչմերուկում բախվել են 52-ամյա Համլետ Սահակյանի վարած «Toyota ipsum» մակնիշի և 34-ամյա Տարոն Հարությունյանի վարած «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ նրանց հայտնածի, օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին միչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։