Մենք ունենք Արամի փողոց և Բուզանդի փողոց, այդ հատվածն արդեն 14 տարի է չի կառուցվում. Խաչատուր Սուքիասյան
Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Արշակյան, որ դուք այն խնդիրը, որը բավականին ծանրացած է մեր առջև և շատ բողոքներ կան, շատ դժգոհություններ կան, դուք այդ հարցը մինչև վերջ քննարկեցիք և այդ հարցը նորից հնչեցվեց: Գոտիականացման խնդիրը կարևոր խնդիր է, մենք սովետի ենք նմանվում, երբ դա չկա: ԱԺ նիստի իր ելույթում ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Սուքիասյանի խոսքով՝ այսօր բոլոր բողոքները նրա մասին են, որ մարդիկ չեն հասկանում՝ ինչ կարող են անել. «Առաջինը՝ գոտիականացման արդյունքում ներդրումներն անգամներ կմեծանան, որովհետև մարդը հստակ կիմանա, թե այդ ներդրումը որտեղ է կատարելու, ինչ եկամուտներ կունենա, ինչ խնդիրներ կունենա և ինչ շարժ կունենա, ինչ մրցակցային հատվածում կգտնվի:
Մյուսը՝ մեզ համար շատ կարևոր են ժամկետները, փաստորեն դուրս է գալիս՝ մենք ունենք Արամի փողոց և Բուզանդի փողոց, այդ հատվածն արդեն 14 տարի է չի կառուցվում, սեփականատեր կա, ոչ մի ինստիտուտ չի գործում, գոտիականացում է, սեփականատերերի հետ խնդիր է, սա շատ անընդունելի է: Ես առաջարկում եմ պետական մարմիններին և ձեզ, որպեսզի մի օրենք բերեք, որը ժամկետներ սահմանի, հակառակ դեպքում մեր երկրի գրավչությունը նույն այդ կենտրոնի պատճառով նվազել է, փոշի, կեղտ, չկառուցված և այդ չկառուցված լինելու պատճառով շատ վատ իմիջ է ունենում Երևան քաղաքը: Դանդաղ է գնում, դրանք շատ արագ պետք է ունենանք»:
