Ուժեղ ինստիտուտներն ու ներառական ընտրությունները Հայաստանի ժողովրդավարական ապագայի կարևոր հիմնասյուներն են. ԵՄ հայաստանյան գրասենյակ

screenshot-15-1765885893599-770x_

Եվրոպական միությունը վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանում 2026 թվականին կայանալիք ազատ, արդար և թափանցիկ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։ Այս մասին ասված է ԵՄ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Հայաստանի պետական կառույցների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով ԵՄ-ն հանձնառու է ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, ընտրական գործընթացների թափանցիկությունն ու հանրային վստահությունը։

Ուժեղ ինստիտուտներն ու ներառական ընտրությունները Հայաստանի ժողովրդավարական ապագայի կարևոր հիմնասյուներն են»,- նշված է հաղորդագրության մեջ: