Ոստիկանության գվարդիան Աբովյանի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք է հայտնաբերել
Հասարակական անվտանգության նոր երաշխավոր Ոստիկանության գվարդիան ավելի քան մեկ ամիս է՝ իրականացնում է հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման՝ իրեն վերապահված լիազորությունները՝ կիրառելով առավել հասցեական և թիրախային գործիքակազմ:
Գվարդիայի կարգախմբերը հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման իրենց գործառույթներն իրականացնելիս նաև իրավախախտումների, հանցագործությունների դեպքեր են կանխարգելում ու բացահայտում:
Դեկտեմբերի 5-ի ժամը 20.20-ի սահմաններում Գվարդիայի, Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի, Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Պարեկային ծառայության Կոտայքի գումարտակի ծառայողները համատեղ ուժեղացված ծառայության ընթացքում Աբովյանի եկեղեցու հետնամասում զենք-զինամթերք են հայտնաբերել։
Մեկնած օպերատիվ խումբը նշված տարածքում հայտնաբերել է ողորկափող հրացան, տարբեր տրամաչափի 272 փամփուշտ, Ֆ-1 նռնակ և պահեստատուփեր։
ՆԳՆ ոստիկանություն
