«Hyundai Elysion»-ն Ապարանի տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում. կա տուժած

screenshot-10-1765873768652-770x_

Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 08:10-ի սահմաններում «Hyundai Elysion» մակնիշի ավտոմեքենան Մարգարա-Վանաձոր-Տաշիր Մ3 68 կմ հատվածում՝ Ապարանի վարչական տարածքում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում:

Վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորի ինքնությունը: