Ռուսաստանը ցանկանում է աշխատել խաղաղության, այլ ոչ թե հրադադարի համար․ Պեսկով

2020-12-08-e2a35f9a-1714-4328-940a-d45cb76c75e8-1751276929867-770x-1765554075450-770x_

Ռուսաստանը ցանկանում է աշխատել խաղաղության, այլ ոչ թե Ուկրաինայի հետ հրադադարի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։

«Եթե տարածքային հարցերի շուրջ հանրաքվե անցկացնելու Զելենսկու ցանկությունը պատրվակ է ժամանակ շահելու համար, ապա այն չի աշխատի։ Իսկ ինչ վերաբերում է Ուկրաինայում հրադադարին, ապա այն կլինի խաբեություն և խորամանկություն, անհրաժեշտ է երկարաժամկետ խաղաղություն։ Ուկրաինայում խաղաղությունը պետք է երաշխավորվի հուսալի երաշխիքներով»,-ասել է նա։