Բռնցքամարտիկներ Դավիթ Չալոյանը, Ռուդոլֆ Գարբոյանը և Ռաֆայել Հովհաննիսյանն աշխարհի առաջնության կիսաեզրափակչում են
Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը շարունակում է հաջող ելույթները։ Մեր ընտրանու ևս երկու անդամ՝ Դավիթ Չալոյանը և Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) դուրս են եկել 2025 թվականի բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։ Ռաֆայել Հովհաննիսյանը նույնպես ծանր մենամարտում հաղթեց մրցակցին ու կարիերայում առաջին անգամ դուրս եկավ աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթուր Բազեյանը և Հովհաննես Բաչկովը, հաղթահարել են քառորդ եզրափակիչի արգելքը՝ Հայաստանի համար ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ։
Հիշեցնենք, որ ընթացիկ աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը գրանցել է պատմական արդյունք՝ 1/4 եզրափակիչ էր դուրս եկել 9 բռնցքամարտիկ։
