Մշակվել է նախագիծ, որը պատասխանատվություն է սահմանում ատելnւթյան խոսքի դրսևորումների՝ ընդ որում բոլոր տեսակի դրսևորումների համար. Գալյան

598752090-1288294463339167-1786509547733566562-n-1765372126796-770x_

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված համաժողովին: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Պանելային քննարկման ընթացքում նախարարն անդրադարձել է ոլորտային օրենսդրական խնդիրներին և դրանց լուծումներին: Նախարարությունը՝ որպես մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականություն մշակող մարմին, քայլեր է ձեռնարկում առկա խնդիրները լուծելու ուղղությամբ: Նախարարը տեղեկացրել է , որ երկար տարիների քննարկումների և կատարված աշխատանքի արդյունքում՝ ամփոփվել է «Խտրականության կանխարգելման և խտրականությունից պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, որն ուղարկվել է Կառավարություն։

Սրբուհի Գալյանը նշել է, որ մշակվել է նախագիծ, որը պատասխանատվություն է սահմանում ատելության խոսքի դրսևորումների՝ ընդ որում բոլոր տեսակի դրսևորումների համար, և այդ պատասխանատվությունը լինելու է և՛ քաղաքացիական, և՛ վարչական կարգով:

Նախարարը շնորհակալություն է հայտնել Մարդու իրավունքների պաշտպանին նման կարևոր միջոցառմանը մասնակցելու հրավերի համար։ Վստահեցրել է, որ համատեղ ջանքերը էապես դրական ազդեցություն կունենան իրավահավասարության ապահովման, խտրականության կանխարգելման, ատելության խոսքի սահմանափակման գործում։