Իրանի արտգործնախարարը ժամանել է Ադրբեջան
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ժամանել է Ադրբեջան։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային ասել էր, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Իրանի համար։
Նա հայտարարել էր, որ այսօր կայանալու է արտգործնախարար Արաղչիի այցը Բաքու, վաղը նա բանակցություններ կվարի Ադրբեջանի պաշտոնյաների հետ։
