«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթն արդեն ամփոփման փուլում է․ շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին․ Գագիկ Ծառուկյան

593903210-1403812334441176-4086108315297135511-n-1764775757498-770x_

Սիրելի՛ հայրենակիցներ,

«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում հայտարարված երիտասարդական մրցույթն արդեն ամփոփման փուլում է։ Ինչպես ամենասկզբում խոստացել էի, 100 տոկոս երաշխավորում եմ արդար և օբյեկտիվ վերջնարդյունք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գագիկ Ծառուկյանը։

«Ուզում եմ ընդգծել, որ անձամբ եմ ուսումնասիրում ստացված հայտերն ու անկեղծորեն տպավորված եմ մեր երկրի ապագան կերտող երիտասարդների գրագետ, նորարական, հեռատես և հետաքրքիր գաղափարներով։ Ծանոթանալով առաջարկներին՝ ևս մեկ անգամ համոզվեցի՝ ի դեմս երիտասարդների ունենք մեր երկրի զարգացման համար ահռելի ներուժ:

Պրոֆեսիոնալ, ծանրակշիռ և անաչառ հանձնախումբը շուտով կհրապարակի մրցույթի արդյունքները, ինչից հետո լավագույն առաջարկների հեղինակներն արդարացիորեն կարժանանան պարգևների և հնարավորություն կունենան իրականություն դարձնելու իրենց գաղափարները՝ ի նպաստ Հայաստանի զարգացման։

Շնորհակալ եմ բոլոր մասնակիցներին՝ նախաձեռնող լինելու և հետաքրքիր գաղափարներ առաջարկելու համար»,- նշել է Ծառուկյանը։