Կայանում է Պուտինի, Ուիթքոֆի և Քուշների հանդիպումը

tfv3hpwpafprmnuedhubh3a1efuciscl-1764695851750-770x_

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սկսել է հանդիպումը Մոսկվա ժամանած ամերիկացի բանակցողների՝ Թրամփի հատուկ դեսպանորդ Սթիվեն Ուիթքոֆի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ։

Քննարկումը կկենտրոնանա ուկրաինական ճգնաժամի լուծման, այդ թվում՝ այս հարցի վերաբերյալ ԱՄՆ առաջարկների վրա:

Ռուսական կողմից հանդիպմանը ներկա են նախագահի օգնական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն, նախագահի հատուկ դեսպանորդ Կիրիլ Դմիտրիևը։

Հանդիպման սկզբում Պուտինը նշել է, որ ուրախ է Ուիթքոֆին և Քուշներին տեսնելու համար՝ նշելով, որ նրանք նախապես զբոսնել են Մոսկվայում։

«Այո, մենք լավ, հաճելի զբոսանք ունեցանք քաղաքում», – պատասխանել է Ուիթքոֆը:

«Մոսկվայի իշխանությունները իրավացիորեն հպարտանում են նրանով, ինչ վերջերս արել են մայրաքաղաքի զարգացման համար։ Հուսով եմ՝ դուք կարողացաք տեսնել դա», – նշել է Պուտինը։

Ի պատասխան՝ Ուիթքոֆը Մոսկվան անվանել է «զարմանալի քաղաք»։