Որոնք են Հայաստանի ամենաաղքատ մարզերը. Hetq.am

screenshot-12-1764685113256-770x_

Հայաստանի ամենաաղքատ մարզը  Շիրակն է, որտեղ աղքատ է բնակչության 43%-ը։ Հաջորդում է Տավուշը՝ 39.9% աղքատության մակարդակով։ Այս մասին գրում է Հետքը:

Վիճակագրական կոմիտեն օրերս հրապարակել է «Աղքատության պատկերը Հայաստանում 2024թ. զեկույցը»։

Ընդհանուր առմամբ, Հայաստանում աղքատության միջին մակարդակը 21.7% է, ծայրահեղ աղքատությունը՝ 0.6%։ Աղքատ է համարվել այն քաղաքացին, որի ամսական սպառումը չի գերազանցել 53 420 դրամը, իսկ ծայրահեղ աղքատ՝ 29 196 դրամ։

Աղքատության մակարդակը միջինց բարձր է նաև Վայոց Ձորում, Գեղարքունիքում, Արմավիրում և Կոտայքում։

Աղքատության ամենացածր ցուցանիշները գրանցվել են Արագածոտնում և Սյունիքում։

Միջինում բազմանդամ ընտանիքներն ավելի աղքատ են 

Եթե Հայաստանում աղքատության մակարդակը ընդհանուր առմամբ 21.7% է 2024 թվականի դրությամբ, ապա ըստ ընտանիքի անդամների թվի՝ այն տատանվում է։ Միջինում 5 և ավելի անդամ ունեցող ընտանիքներում աղքատության մակարդակն ավելի բարձր է։

Այսպես, ըստ վիճակագրության, օրինակ, 6 անդամ ունեցող ընտանիքներում աղքատության մակարդակը միջինը կազմել է 27.4%, իսկ 7 և ավելի անդամ ունեցող ընտանիքներում՝ 39%:

Տարրական և ցածր կրթություն ունեցողներն ավելի աղքատ են

Աղքատության մակարդակը, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, որոշվում է նաև կրթության մակարդակով։ Հաշվարկներն արվել են՝ ըստ 16 և բարձր տարիքի ՏՏ անդամների կրթության մակարդակի։ Պարզվել է, որ տարրական և ցածր կրթություն ունեցողների շրջանում աղքատության մակարդակն ամենաբարձրն է՝ 32.8%։

Թերի միջնակարգ կրթություն ունեցողների շրջանում ևս աղքատության մակարդակը համեմատաբար բարձր է՝ 28.1%։

Որքան կրթության մակարդակը բարձր է, այնքան ցածր է աղքատության մակարդակը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում: