Արցախցիները ՀՀ-ում հայտնվել են ադրբեջանական шգրեuիայի հետևանքով. Արցախի նախագահն արել է ամեն ինչ, որ 120,000 բնակչությանը փրկի. Ռոման Երիցյան

screenshot-9-1764681059511-770x_

Հայաստանի պատմության իններորդ դասարանի դասագրքում տեղ գտած տեղեկությունը, համաձայն որի Արցախի Հանրապետության նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր, չի համապատասխանում իրականությանը: Այսինքն՝ այդ տեղեկությունը ճիշտ չէ, ճիշտ չէ այնքանով, որքանով, որ իրականությունը ներկայացված չէ լրիվությամբ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Ռոման Երիցյանը:

«Պատմության դասագրքում, չգիտեմ նկատել եք, թե ոչ, այդ  նախադասությանը հաջորդում է հետևյալը. «Սկսվեց ռազմական ագրեսիա, ունեցանք որոշակի թվականակով զոհ, Արցախի նախագահը ստորագրեց Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր և Արցախը հայաթափվեց», այնուհետև, այդ նույն պատմության դասագրքի հեղինակը հարցադրում է բարձրացնում աշակերտների առջև՝ ինչպե՞ս հայաթափվեց Արցախը: Ըստ դասագրքի տրամաբանության, աշակերտը կարող է դրան տալ ընդամենը մեկ տրամաբանական պատասխան՝ Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրի հետևանքով»,-պարզաբանել է փաստաբանը:

Նա նշել է, որ չի գտնվի գեթ մեկ արցախցի, ով կասի, որ Արցախից դուրս է եկել, քանի որ նախագահը ստորագրել է Արցախը լուծարելու վերաբերյալ հրամանագիր։

«Օրինակ ես, որպես արցախցի, հոկտեմբերի 1-ին եմ տեղափոխվել ՀՀ, նախագահի՝ այդպիսի բովանդակությամբ հրամանագրի մասին իրազեկվել եմ դուրս գալուց հետո։ Այսինքն՝ արցախցիները ՀՀ-ում հայտնվել են ադրբեջանական ագրեսիայի հետևանքով, սպանդի շարժառիթի, սպանդի սպառնալիքի տակ, ոչ թե նախագահի լուծարման վերաբերյալ հրամանագրով»,-ասել է Երիցյանը։

Ռոման Երիցյանը հավելել է, որ հրամանագրի ստորագրումը եղել է տեղեկատվական հնարք բնակչությանը փրկելու, նրանց անվտանգությունն ապահովելու համար:

«Մարդն անում է ամեն ինչ, որպեսզի 120,000 բնակչությանը փրկի, որևէ մեկը կա՞ այստեղ, որ կասի՝ ես նման հրամանագիր չէի ստորագրի կամ նման հայտարարություն չէի տա: Եթե հետ դառնանք այդ իրադարձություններին՝ վստահ եմ՝ նախագահը նույն կերպ է վարվելու, ես էլ լինեմ իր փոխարեն՝ ես էլ եմ նույն կերպ վարվելու»,-ասել է նա:

You may have missed