ԵՄ-ն նախընտրում է անտեսել իր սեփական կnռուպցիոն խնդիրները, բայց անընդհատ դասեր է տալիս ուրիշներին. Զախարովա
ԵՄ-ն նախընտրում է անտեսել իր սեփական կոռուպցիոն խնդիրները, բայց անընդհատ դասեր է տալիս ուրիշներին, ասել է Զախարովան՝ մեկնաբանելով Մոգերինիի ձերբակալությունը։
«Միլիոնավոր եվրոներ կոռուպցիոն խողովակներով հոսում են դեպի Կիև ԵՄ-ի ներսում՝ բոլորի աչքի առաջ», – հավելել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար և Եվրոպայի քոլեջի ռեկտոր Ֆեդերիկա Մոգերինիին՝ խարդախության կասկածանքով:
