Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է ԵՄ նախկին գլխավոր դիվանագետ Ֆեդերիկա Մոգերինիին. AFP

federica-mogherini-1-1764678976262-770x_

Բելգիայի ոստիկանությունը ձերբակալել է Եվրոպական դիվանագիտության նախկին ղեկավար և Եվրոպայի քոլեջի ռեկտոր Ֆեդերիկա Մոգերինիին՝ խարդախության կասկածանքով, հաղորդում է AFP-ն:

Ավելի վաղ Euroactive-ը հայտնել էր, որ Բելգիայի ոստիկանությունը խուզարկել է Բրյուսելում ԵՄ դիվանագիտական ​​​​ծառայության կենտրոնակայանը, ինչպես նաև Բրյուգգեում գտնվող Եվրոպայի քոլեջը և մասնավոր տները՝ ԵՄ միջոցների ենթադրյալ չարաշահման վերաբերյալ հետաքննության շրջանակներում: