Հրդեհ` Արղության փողոցում․ տուժածներ չկան

2-1764678721640-770x_

Դեկտեմբերի 2-ին, ժամը 10:21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արղության փողոցի թիվ 3 հասցեում այրվում է հագուստի խանութ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։40-ին, մարվել՝ 11։13-ին։ Արղության փողոցի թիվ 3 հասցեում՝ շինարարական տարածքում, այրվել են երկու վագոն-տնակների (ընդհանուր մոտ 50 քմ) փայտե կառուցատարրերը։