Սուրեն Պապիկյանը Եգիպտոսի գործընկերոջ հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր

photo-2025-12-01-17-13-25-1764594974983-770x_

Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Եգիպտոսի պաշտպանության նախարար, գեներալ Աբդել Մագիդ Սակրի հետ: Այս մասին հայտնում են ՊՆ-ից:

Հանդիպմանը մասնակցել է նաև Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը:

Կողմերը հանդիպման ընթացքում քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր:

Անդրադարձել են նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի:

You may have missed