Աշտարակի խճուղում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

screenshot-12-1764593260016-770x_

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Աշտարակի խճուղում: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Մասնավորապես՝ Աշտարակի խճուղում՝ «Կարմիր Խաչի» հարակից ճանապարհահատվածում կթույլատրվի հետադարձը՝ դեպի «Կարմիր Խաչ»:

You may have missed