Հայաստանը Հունաստանի կարևոր գործընկերներից է. Ալեն Սիմոնյանը՝ Հունաստանի նախագահին

0y0a4169-copy-1764593060075-770x_

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շեշտադրել է նման հանդիպումների կարեւորությունը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից:

Հունաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցի համար` նշելով, որ Հայաստանը Հունաստանի կարեւոր գործընկերներից է:

Զրուցակիցները քննարկել են երկկողմ կապերի ակտիվացմանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններին, ինչպես նաեւ Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է կատարվել նաեւ տարածաշրջանային զարգացումներին ու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության գործընթացին:

You may have missed