Բաղրամյան պողոտայում «Porsche Cayenne»-ը բшխվել է «Nissan X-Trail»-ին, հայտնվել մայթին, ապա բшխվել երկաթե արկղին

screenshot-2025-11-30-210310-1764522198859-770x_

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում 21-ամյա Դավիթ Բաբայանը իր վարած «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտայում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենային, ապա հայտնվել հետիոտնի համար նախատեսված վայրում՝ բախվելով երկաթե արկղին, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է «Nissan»-ի վարորդի ինքնությունը: