Վաղը մեկնում եմ հավաքի. Արման Ծառուկյանը հայտարարել է նոր մրցաշարի մասնակցության մասին

screenshot-2025-11-28-222822-1764354511667-770x_

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հայտնել է, որ մոտ ժամանակներս կմասնակցի գրեփլինգի մրցաշարի:

«Վերջին շոգ օրը թռիչքից առաջ: Վաղը ծրագրում եմ մեկնել Օսիա՝ ուսումնամարզական հավաքի: Պատրաստվելու եմ գրեփլինգի մրցաշարին»,- սոցցանցի իր էջում գրել է Ծառուկյանը:

29-ամյա Արման Ծառուկյանն ընդհանուր առմամբ MMA-ում գրանցել է 23 հաղթանակ (որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ) և 3 պարտություն: «Ախալքալաքցին» պրոֆեսիոնալ խառը մենամարտերում իր նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Անատոլի Մալիխինը կարծիք էր հայտնել այն մասին, թե ինչու Ծառուկյանին դեռևս չեն տրամադրել տիտղոսային մենամարտի հնարավորություն: