Սուրբ Սարգիս եկեղեցուց բերման են ենթարկել Հովհաննես Իշխանյանին ու Հայկ Դորունցին Ամենայն Հայոց կաթողիկոսի անունը բարձրաձայն հնչեցնելու պատճառով (տեսանյութ)
Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագի ժամանակ Վեհափառի անունը նորից չհնչեց, ինչից հետո ժողովուրդը բարձրաձայն հնչեցրել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը, ինչից հետո մի քաղաքացու քաշքշելով դուրս բերեցին եկեղեցուց:
Միջադեպից հետո ոստիկանները բերման են ենթարկել քաղաքացիներ Հովհաննես Իշխանյանին ու Հայկ Դորունցին:
Հիշեցնենք, որ այսօր Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի է եկել Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնատար անձինք՝ մասնակցելու պատարագին:
