Ծովակ գյուղում «Mercedes»-ը բախվել է գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա տուժած

screenshot-2025-11-29-203119-1764433899509-770x_

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 18:10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ 49-ամյա Գարիկ Ա.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Մարտունի – Վարդենիս ավտոճանապարհի 32 կմ հատվածում՝ Ծովակ գյուղի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և գլխիվայր հայտնվել դաշտում։

Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Վարդենիս» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։