Երևանի կառավարումը տապալածները՝ խցանումները վերացնելու անվան տակ, կարմիր գծերի թանկացումից հավաքեցին ու մսխեցին 2 մլրդ 100 մլն դրամ․ ավագանու անդամ

mixcollage-29-nov-2025-05-57-pm-5984-1764424652428-770x_

Երևան մեր օրեր։ Ոչ աշխատանքային օր, սակայն քաղաքը ամբողջովին խցանված։ Այս մասին ֆեսյբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը։

«Շենգավիթ վարչական շրջանից կենտրոն՝ տևեց «ընդամենը» 57 րոպե։

Քաղաքի կառավարումը տապալածները՝ խցանումները վերացնելու անվան տակ, կարմիր գծերի թանկացումից հավաքեցին ու մսխեցին 2 մլրդ 100 մլն դրամ»,- գրել է նա։