Սերգեյ Բագրատյանը ՔՊ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Գրել էինք, որ ՔՊ ֆրակցիայի անկուսակցականները դիմել են ՔՊ մտնելու համար։ Գագիկ Մելքոնյանը հաստատել էր տեղեկությունը։ Երեկ էլ նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը չհերքեց, որ դիմել է ՔՊ-ին, սակայն դիմումը դեռեւս չեն քննել։
«Մինչ այս պահը չեմ անդամագրվել ՔՊ-ին, քանի որ ընտրվել եմ որպես անկուսակցական, ընտրողն ինձ այդ կարգավիճակում է ընտրել, իսկ հիմա խորհրդարանի ժամկետը լրանում է, որոշել եմ կուսակցական դառնալ»,- ասաց նա։ Բայց Դուք այսպես, թե այնպես ՔՊ-ի հետ էիք, շատերը չեն էլ իմացել` կուսակցական եք, թե ոչ, ինչո՞ւ հիմա որոշեցիք դառնալ։ Բագրատյանը բացատրեց․ «Ես գաղափարական, արժեհամակարգային իմաստով՝ մրցակցություն, հավասարություն, արդարություն եւ այլն, այս արժեքները, կարծում եմ, շատերի մոտ կա, եւ դու գտնում ես այն քաղաքական ուժը, որի հետ այդ արժեքներով կարող ես ճանապարհ գնալ»»։
Մանրամասները՝ այստեղ։
