Ադրբեջանով Հայաստան տարանցման մանրամասները կհստակեցվեն մինչև տարեվերջ. «Ռուսական երկաթուղիներ»

kmo-120929-07920-1-t218-230318-1764156526365-770x_

լրացուցիչ լոգիստիկ հնարավորություններ, հայտարարել է «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Պավլովը։

Նրա խոսքով, չնայած գործընթացի նորությանը, առաջին փորձնական առաքումն արդեն ավարտվել է։

«Արդյունքները ցույց են տվել, որ այս երթուղին ամենաարդյունավետ տարբերակներից մեկն է բեռնափոխադրողների և հաճախորդների համար», – նշել է նա։

Պավլովն ընդգծել է, որ կողմերը ներկայումս աշխատում են արտահանման, ներմուծման և տարանցման համար նախատեսված բեռների տեսակները որոշելու ուղղությամբ։

«Այս գործընթացը բարդ է և պահանջում է որոշակի հաստատման փուլեր։ Սակայն այն արդեն ակտիվ փուլում է», – նշել է «Ռուսական երկաթուղիներ»-ի ներկայացուցիչը։