ՌԴ-ն պատրաստ չէ հրապարակայնորեն քննարկել Թրամփի՝ Ուկրաինայի հակամարտnւթյան խաղաղ կարգավորման ծրագրի տարբերակները. Ռյաբկով
Ռուսաստանը պատրաստ չէ հրապարակայնորեն քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման ծրագրի տարբեր տարբերակները, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։
«Ես կոչ եմ անում բոլոր լրատվամիջոցներին ցուցաբերել առավելագույն պատասխանատվություն և չտրվել թշնամական լրատվամիջոցների սադրանքներին: Վերջին հաշվով, երկխոսության գործընթացը շարունակելու համար անհրաժեշտ է ժամանակ և ուշադրություն», – նշել է նա։
