Ֆիզկուլտինստիտուտից 3 մարդ է կալանավորվել՝ կաշառք ստանալու մեղադրանքով

8469651-0-60-1601-1065-1400x0-80-0-0-aab01beface68a3001824f561a1a4fd8-1764152735967-770x_

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ամբիոնի վարիչը՝ կաշառք ստանալու մեղադրանքով։

Եվս երկու անձ ձերբակալվել է կաշառք ստանալուն օժանդակելու և կաշառք տալու մեղադրանքներով։ Նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են: