Բոլոր ընդդիմադիրները պետք է մեկտեղեն իրենց ուժերը՝ կասեցնելու երկրում ստեղծված իրավիճակը. Իշխան Սաղաթելյան

photo-1-3-x588-quality90-1764148693704-770x_

Ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերը, ազգային պետական մտածողություն  ունեցող քաղաքական և հասարակական  շրջանակները պարտավոր են մեկտեղել իրենց ջանքերը և հնարավորություններն այս իրավիճակը կասեցնելու և փոխելու համար: Ազգային ժողովում՝ ԱԺ «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական բանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին» հայտարարության նախագծի թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում, հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Կարծում ենք, որ Հայաստանի քաղաքական ընդդիմադիր դաշտի ուժերը՝ անկախ իրենց տարաձայնություններից՝ տարբեր հարցերի շուրջ, գոյություն ունեն կարևոր ու առանցքային հարցեր, որոնց շուրջ պետք  է համագործակցեն»,-ընդգծել է պատգամավորը:

Նրա դիտարկմամբ՝ միավորելով ուժերը պետք է բոլոր օրինական միջոցներով ձևավորել հակազդեցություն բռնաճնշումների և քաղաքական հետապնդումների նկատմամբ: