ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվները տնօրինելու իրավունքը պատկանում է Եվրոպային. Մակրոն

1750506608918210-5e6yo42z-1764076876822-770x_

ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվները տնօրինելու իրավունքը պատկանում է Եվրոպային, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ТАСС-ի փոխանցմամբ։

«Ակտիվները Եվրոպայում են, ուստի եվրոպացիներն են, որ պետք է որոշեն», – նշել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է քննարկի, թե ինչ անել այդ ակտիվների հետ և ինչպես ապահովել եվրոպացիների անվտանգությունը։

«Այս քննարկումներից հետո մենք բոլորս միասին պետք է Ռուսաստանին պատմենք այս մասին», – ասել է Մակրոնը։

Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին, հայտնել էր, որ ԱՄՆ խաղաղության ծրագրի վերջին տարբերակից հանվել է Ուկրաինայի վերականգնման հիմնադրամին ռուսական սառեցված ակտիվներից, մոտավորապես՝ 100 միլիարդ դոլար հատկացնելու դրույթը։

Սկզբնական առաջարկը նախատեսում էր, որ ԱՄՆ-ն կստանա այդ ակտիվներից ստացված շահույթի 50%-ը, իսկ չօգտագործված սառեցված միջոցները կուղղվեն ռուս-ամերիկյան ներդրումային հիմնադրամ։