Վրաստանի տարածքային զարգացման նախարարը Դավիթ Խուդաթյանից հետաքրքրվել է համայնքների խոշորացման Հայաստանի փորձով և դրա արդյունավետությամբ

586840538-1174857668164549-8450041420513047767-n-1764068591378-770x_

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման նախարար Կախաբեր Գուլեդանիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:

Նախարար Գուլեդանիի հետ քննարկվել են տարածքային և տեղական ինքնակառավարման ոլորտներին, լիազորությունների ապակենտրոնացմանը վերաբերող հարցեր։

Քանի որ Վրաստանը նույնպես գնում է լիազորությունների ապակենտրոնացման ճանապարհով, զրույցի ընթացքում առանձնացվել են այն հիմնական մարտահրավերները, որոնք ի հայտ են գալիս գործընթացի ժամանակ։

Գուլեդանին հատկապես հետաքրքրվել է համայնքների խոշորացման Հայաստանի փորձով և դրա արդյունավետությամբ։

Քննարկվել են համայնքային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացման, վերահսկողության և մշտադիտարկման վերաբերյալ հարցեր։

Նախարար Խուդաթյանը վրացի գործընկերոջն առաջարկել է երկու երկրների համայնքապետերի համար շփումների հարթակ ստեղծել, ինչը կդյուրինացնի ձևավորված երկկողմ հարաբերությունների ընդլայնումը։