Խամզատ Չիմաևը Արման Ծառուկյանին թանկարժեք նվեր է արել՝ Հուկերի նկատմամբ տարած հաղթանակից հետո

screenshot-20251123-024635-instagram1-1-750x375-1763890239870-770x_

UFC-ի միջինքաշային կարգի գործող չեմպիոն Խամզատ Չիմաևը Արման Ծառուկյանին 150 հազար դոլոր արժողությամբ ժամացույց է նվիրել Դեն Հուկերի նկատմամբ տարած հաղթանակից հետո։

 

Ծառուկյանն ու Հուկերը մենամարտեցին նոյեմբերի 22-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կայացած UFC Fight Night 265-ի գլխավոր մենամարտում։ Արմանը հաղթեց երկրորդ ռաունդում խեղդող հնարքի միջոցով։

Մրցաշարից հետո Ծառուկյանը UFC-ից ստացավ 50 հազար դոլար՝ հաղթական մենամարտի համար։

You may have missed