Նարկոլոլգը բացատրել է, թե ով չպետք է շամպայն խմի

image_750x_GyuULt8uSGGa2

Շամպայնը կարող է վնասակար լինել ալերգիա ունեցող մարդկանց համար, զգուշացրել է հոգեբույժ և կախվածությունների մասնագետ Վասիլի Շուրովը NEWS.ru-ի հետ զրույցում։

Շուրովի խոսքով՝ սպառվող շամպայնի քանակը էական չէ, քանի որ խմիչքը պարունակում է ուժեղ ալերգեններ՝ բորբոսող և խմորիչ սնկեր, ինչպես նաև տարբեր հավելումներ, այդ թվում՝ համի ուժեղացուցիչներ և քաղցրացուցիչներ։ «Եթե մարդը հակված է ալերգիկ ռեակցիաների, նա ընդհանուր առմամբ պետք է խուսափի մեծ քանակությամբ ալերգեններ պարունակող սննդամթերքներից և խմիչքներից», – զգուշացրել է նա։

 

 

Եթե խմիչքը առաջացնում է ալերգիկ ռեակցիա, պետք է խորհրդակցել բժշկի հետ և ընդունել անհրաժեշտ դեղամիջոցները։