Լավ կլինի և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար․ Սպիտակ տունը՝ խաղաղության ծրագրի մասին

l-0x0wh-786x458z-1-11-1763667326292-770x_

Սպիտակ տունը խաղաղության ծրագիրն անվանել է «լավ և՛ Ռուսաստանի, և՛ Ուկրաինայի համար»։

Վաշինգտոնը կարծում է, որ այն պետք է ընդունելի լինի երկու կողմերի համար էլ։ Բանակցությունները շարունակվում են։

«Թրամփն աջակցում է Ուկրաինայում նոր խաղաղության ծրագրին։ Հակամարտությունը կլուծվի՝ չնայած կասկածներին»,– ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ։շ

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ Զելենսկին ստացել է ամերիկյան կողմի մշակած խաղաղության ծրագրի նախագիծը և այն կքննարկի Դոնալդ Թրամփի հետ։