Պուտինի և Թրամփի միջև զրույցը անհրաժեշտության դեպքում կարող է անմիջապես կազմակերպվել․ Պեսկով
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցը կարող է անմիջապես կազմակերպվել անհրաժեշտության դեպքում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Հնարավորություն կա երկու ղեկավարների միջև անմիջապես հեռախոսազրույց կազմակերպել։ Սակայն հիմա դեռևս չի ավարտվել այն աշխատանքը, որը պիտի նախորդի գագաթնաժողովին»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով ռուս-ամերիկյան բարձր մակարդակի շփումների ներկա վիճակի մասին հարցին։
