Սրբուհի Գալյանը Վրաստանի արդարադատության նախարարի հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները

585092492-1269707568531190-7470012234799766210-n-800x533-1763406112260-770x_

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Վրաստանի արդարադատության նախարար Պաատա Սալիային։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Վրաստան–Հայաստան իրավական վեցերորդ ֆորումը, ընդգծվել դրա կարևորությունն ու հետագա համագործակցությունը։

Կողմերն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներին։ Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանում իրականացվող սահմանադրական, դատաիրավական, թվայնացման և նախարարության իրավասության շրջանակում ընթացող բարեփոխումները։

Քննարկվել են նաև արդարադատության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունները և համատեղ աշխատանքի շարունակականությունն ապահովելու ուղղությունները։

You may have missed