Հռոմում կողոպտել են Louis Vuitton խանութը

upload-ap-20306846056497-pic4-zoom-1500x1500-61325-1763381873643-770x_

Հռոմի կենտրոնում գտնվող Louis Vuitton խանութում խոշոր գողություն է տեղի ունեցել, հաղորդում է ANSA-ն։

Հաղորդվում է, որ առնվազն երեք դիմակավորված հարձակվող մեքենայով մխրճվել է մետաղական վարագույրների միջով և մտել խանութի պահեստային տարածք։

Գողերը տարել են ամբողջ ապրանքը։ Դեպքը տեղի է ունեցել նոյեմբերի 17-ի գիշերը, և քննիչներն ու ոստիկանությունը ներկայումս աշխատում են դեպքի վայրում։ Վնասը դեռևս չի գնահատվել։