Տիգրան Գալստյանի կալանքի փոխարեն վարչական վերահսկողություն ու հեռանալու արգելք կկիրառվի

tigran-galstyan-business-1763034405274-770x_

Բագրատ Սրբազանի ու մոտ մեկ տասնյակ այլ ընդդիմադիրների հետ 5 ամիս առաջ կալանավորված գործարար Տիգրան Գալստյանի կալանքի փոխարեն վարչական վերահսկողություն ու հեռանալու արգելք կկիրառվի նոյեմբերի 25-ից հետո, երբ կավարտվի կալանքի սահմանված ժամկետը:

Այդ որոշումը դատարանն ընդունեց հաշվի առնելով Գալստյանի առողջական վիճակի մասին պաշտպանի ներկայացրած փաստաթղթերը:

Տիգրան Գալստյանը դատական նիստերին մասնակցում է անվասայլակով: