Ստեփանավանի համայնքապետի կնոջ ընկերությունները հաղթել են համայնքային և պետական գնումներում. Hetq.am

l-vqhmr5m5yj-1762952591025-770x_

Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հիմնադրած, այժմ կնոջը պատկանող «Սոճենի» ՍՊ ընկերությունը պետական և համայնքային գնումներին 468 մլն դրամի պայմանագրեր է կնքել։ Այս մասին գրել է «Հետք»-ը:

Ըստ այդ պայմանագրերի՝ ընկերությունը վերանորոգում է դպրոց, բազմաբնակարան շենքերի տանիքներ, իրականացնում է գազիֆիկացման աշխատանքներ։ «Ստեփշին» ՍՊ ընկերությունը, որի 45%-ը պատկանում է Արմեն Գրիգորյանի կնոջը, ևս մասնակցում է Ստեփանավանի և մարզի այլ համայնքների գնումներին։

«Սոճենի» ՍՊ ընկերությունը 2018-ի ապրիլին հիմնադրել է Արմեն Գրիգորյանը: Նա այդ ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու մարզի գազիֆիկացման և գազամատակարարման Ստեփանավանի ծառայության պետն էր։ 2020-ի նոյեմբերին Գրիգորյանը նշանակվել է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Մեկ տարի անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է Ստեփանավան համայնքի ղեկավար: «Սոճենի» ՍՊԸ-ի 100% մասնաբաժինը 2021-ի հունվարին փոխանցել է դստերը՝ Սյուզաննա Գրիգորյանին, իսկ 2024-ի մայիսից ընկերության 100% փայատեր Արմեն Գրիգորյանի կինն է՝ Գայանե Ավետիսյանը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

You may have missed