Մոլդովան բանակցություններ է վարում «ԼՈՒԿՕՅԼ»-ի հետ՝ մատակարարման խափանումներից խուսափելու համար. էներգետիկայի նախարար

uid-4d5414157fc74994b7a1f10193e29944-width-1280-play-0-pos-0-gs-0-height-720-1762932314924-770x_

Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է վարում ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող «ԼՈՒԿՕՅԼ» ընկերության հետ՝ նավթամթերքի մատակարարման խափանումներից խուսափելու համար, հայտարարել է երկրի էներգետիկայի նախարար Դորին Ջունգիետուն՝ ТАСС-ի փոխանցմամբ։

«Կառավարությունը, Քիշնևի միջազգային օդանավակայանի միջոցով, ներկայացրել է կերոսինի մատակարարման ենթակառուցվածքներ ձեռք բերելու առաջարկ և ներկայումս բանակցություններ է վարում «ԼՈՒԿՕՅԼ»-ի հետ՝ նավթամթերքի անխափան մատակարարումն ապահովելու համար։ Գոյություն ունեն մի քանի սցենարներ և առաջարկներ. մեր շահագրգռվածությունն այն է, որ «ԼՈՒԿՕՅԼ»-ի հետ մեր բանակցություններում Մոլդովայի համար լավագույն հնարավոր արդյունքին հասնենք, որին մենք առաջարկում ենք իրավիճակի լուծման մի քանի տարբերակ», – նշել է նախարարը։

Նա վստահեցրել է, որ կապահովվեն թե՛ հաստատությունների, թե՛ անհատների վառելիքի մատակարարումները, քանի որ Մոլդովան դիվերսիֆիկացրել է իր նավթամթերքի շուկան։