Մայակովսկի գյուղում կասեցվել է զովացուցիչ գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը

582533357-1253647140133002-3270405292783773485-n-1762865733412-770x_

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Գառնիկ Պետրոսյանին պատկանող զովացուցիչ գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը (ՀՀ Կոտայքի մարզ, գյուղ Մայակովսկի): Այս մասին հայտնում են տեսչական մարմնի:

Որոշման հիմքը ՍԱՏՄ Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրած սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն են, մասնավորապես՝

արտադրական շինությունների կառուցվածքը չի բացառել սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,

չեն իրականացվել սարքավորումների տեխնիկական սպասարկում, ախտահանման, միջատազերծման, կրծողների ոչնչացման գործընթացներ,

արտադրամասը սարքավորված չի եղել օդափոխության համակարգով, բացակայել են տաք և սառը ջրով լվացարանները, ախտահանող և չորացնող միջոցները,

սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան։

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ»:

You may have missed