Արմավիրում գործող գազալցակայաններից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան տուժածներ

screenshot-12-1762868494385-770x_

Ինչպես հայտնել էինք, նոյեմբերի 11-ին, ժամը 16։14-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի վերջնամասում՝ գազալցակայանում, պայթել է բեռնատար ավտոմեքենա։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ լիցքավորելիս պայթել է «Գազել» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով 2 հոգի վնասվածքներ են ստացել, որոնցից մեկին օպերատիվորեն ժամանած «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:

Ըստ նախնական տեղեկությունների՝ լիցքավորելիս պայթել է «Գազել» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով 2 հոգի վնասվածքներ են ստացել, որոնցից մեկին  տեղափոխել են «Արմավիր» բժշկական կենտրոն: Մյուս վիրավորին բժիշկները հետազոտել են, օգնություն են ցուցաբերել, սակայն այս պահին նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել: Հաղորդումէ  Shamshyan.com-ը:

Պայթյունի հետևանքով վնասվել է նաև 2 ավտոմեքենա:

Go back

Your message has been sent

Warning
Warning
Warning
Warning

Warning.

You may have missed