Նոյեմբերի 11-12-ն Արարատ Միրզոյանը կգտնվի Դանիայում

578057211-1421597329972048-8846078929574502905-n-1762785649157-770x_

Նոյեմբերի 11-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցով կգտնվի Դանիայում, այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը հանդիպում կունենա Դանիայի ԱԳ նախարար Լարս Լոկկե Ռասմուսսենի հետ: Ծրագրված են նաև այլ հանդիպումներ և քննարկումներ:

Օրակարգում են ինչպես Հայաստան-Դանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ հաշվի առնելով ԵՄ խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը: