Ռուսաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների շուրջ Հայաստանի մտահոգությունները․ Զախարովա

l-0x0wh-786x458z-1-1-1753355251214-770x-1762801040111-770x_

Ռուսաստանը պատրաստ է տարբեր ձևաչափերով քննարկել երկկողմ հարաբերությունների շուրջ Հայաստանի հնարավոր մտահոգությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան․

«Չենք կարող չնշել, որ Հայաստանի դեմ «հիբրիդային պատերազմի» մասին հայտարարությունները հնչում են մեր երկրի հետ կապերի զարգացման կողմնակիցների հետապնդումների ֆոնին»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։