Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բшխվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ը․ կան վիրшվորներ

screenshot-2025-11-10-230436-1762801484313-770x_

Այսօր՝ նոյեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բախվել են Լոռու մարզի բնակիչ 50-ամյա Արմեն Ս․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան և Արմավիրի մարզի բնակիչ 53-ամյա Արմեն Վ․-ի վարած «ԶԻԼ» մակնիշի բեռնատարը, հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով վարորդներից Արմեն Ս․-ն և ուղևոր, Արմավիրի մարզի բնակիչ Նորայր Ն․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարները օգտագերծել են հատուկ տեխնիկա, որպեսզի վիրավորներին դուրս բերեն ավտոմեքենայից, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։